
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում մահացել է ադրբեջանցի զինծառայող Էլմիր Շուքյուրովը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես», վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ աղբյուրի՝ ադրբեջանցի զինծառայողը մահացել է ոչ մարտական պայմաններում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։