Մայիսի 24-ին խորհրդի նիստ է սպասվում․ ԱԺ նստաշրջանի օրակարգը հայտնի է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանում մայիսի 24-ին խորհրդի նիստ է սպասվում, որի ժամանակ կհաստատեն մայիսի 25-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգը: Մենք տեղեկացանք, որ մի քանի գերատեսչության տարեկան հաշվետվություն պետք է ներկայացվի խորհրդարանի ամբիոնից, ինչպես նաեւ օրենսդիրները պետք է ընտրեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամ: Նշենք, որ ՀԾԿՀ-ի անդամության համար 4 թեկնածու է առաջադրվել, իսկ ՏՄՊՊՀ-ի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ Շուշան Սարգսյանը:

Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Շուշան Սարգսյանի թեկնածության երաշխավորը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանն է, որին դեռ պետք է ընտրի իշխանական ֆրակցիան: Իսկ ինչ վերաբերվում է տարեկան հաշվետվություններին, ապա օրենսդիրներին կներկայացվի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ՀՀ կենտրոնական բանկի գործողության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ խորհրդարանական ընդդիմությունը փորձելու է այս նստաշրջանում եւս բարձրաձայնել Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում սահմանային լարվածության հարցը, ինչպես նաեւ այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս