Արդեն 3 օր է՝ հրշեջներին չի հաջողվում մարել խոշոր անտառային հրդեհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի հրշեջ ծառայությանն արդեն երրորդ օրն է՝ չի հաջողվում մարել Աթենքից արևմուտք ընկած հատվածում բռնկված մեծ անտառային հրդեհը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հրշեջ ծառայությունից հայտնել են, որ կան կրակի մեծ թվով աղբյուրներ:

Հրդեհը սկսվել է մայիսի 19-ին՝ Լուտրակի քաղաքից ոչ շատ հեռու՝ ճյուղերի այրման հետևանքով:Քամոտ եղանակի հետևանքով կրակը սկսել է տարածվել, այս օրերի ընթացքում այրվել է շուրջ 5.5 հազար հեկտար այգի: Տարհանվել են հարյուրավոր տեղացիներ: Հրդեհի ծուխը հասել է մինչև Աթենք:

Այս պահին հրդեհի մարման աշխատանքներ են իրականացնում 300 հրշեջ և ավիացիա:




Լրահոս