Սպանության հերթական դեպքն է գրացվել Աշտարակ քաղաքում: Շաբաթ օրը երեկոյան աշտարակցի 28-ամյա Աշոտ Սոխլաքյանցը գիշերը տուն վերադառնալիս` հայտնաբերել է կնոջը` Կատրինին, սիրեկանի հետ:Խանդի հողի վրա նա վճի է բռնվել կնոջ սիրեկանի հետ, ծեծի ենթարկել կնոջը, իսկ հետո դանակի մի քանի հարվածներով դաժանաբար սպանել կնոջ սիրեկանին` 27-ամյա Արթուրին:Հարեւանները պատմում են, որ իրենք Աշոտի տան աղմուկից վազել են նրանց տուն ու տեսել, թե ինչպես է Աշոտը ատրճանակի կոթով հարվածում կնոջ գլխին, իսկ Արթուրը արնաշաղախ ընկած հատակին: Շտապօգնության մեքենայով Կատրինին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Աշոտն ու Կատրինն ունեն երկու անչափահաս երեխա:ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ տեղեկատվության վարչությունից հաստատեցին մեր ունեցած տեղեկությունը, նշեցին որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն դեպքի վերաբերյալ առայժմ մանրամասներ հրապարակել չեն կարող:
Աշտարակում տղամարդը սպանել է կնոջ սիրեկանին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ