«Լուսավոր Հայաստանը» վաղվա համագումարից հետո նախընտրական ցուցակ կգրի. ԼՀԿ-ում եռուզեռ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը դեռևս մայիսի 17-ին գրել էր, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս օրերին պատրաստվում է արդեն մեկ անգամ հետաձգված համագումարին: Տեղեկացրել էինք, որ մայիսի 23-ին` վաղը Երևանի Մարիոթ հյուրանոցում ԼՀԿ-ն պատրաստվում է համագումար անցկացնել:

Նշենք, որ այն պետք է կայանար մայիսի 15-ին, սակայն սահմանային լարվածության պատճառով կուսակցությունը որոշել էր այն հետաձգել: Ահա ըստ մեր տեղեկությունների ԼՀԿ-ում ակտիվ պատրաստական աշխատանքներ են իրականացնում: Մենք տեղեկացանք, որ ԼՀԿ համագումարից հետո, խորհուրդը պատրաստվում է արդեն գրել Լուսավորականների նախընտրական ցուցակը: Հնարավոր է վաղը երեկայան արդեն ԼՀԿ-ն ներկայացնի իր ցուցակի առաջին եռյակին:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շաբաթներ առաջ մեկնել էր Աղվերանի հյուրանոցներից մեկը, որտեղ թեժ քննարկումներ էին ընթանում։ Լուսավորականները որոշել էին առանձնանալ, որպեսզի կարողանան դետալ առ դետալ քննարկել ընտրություններին մասնակցելու իրենց ձեւաչափի, ընտրական ծրագրի, ցուցակի անդամների հետ կապված հարցերը:

Բանն այն է, որ ԼՀԿ-ն նոր դեմքեր է փնտրում՝ նախընտրական ցուցակում ներառելու համար, ու նաեւ այդ հարցերում է կուսակցությունում թեժ քննարկումներ ընթանում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս