Մինչ միջազգային շուկայում կարագի գինը նվազում է, այս ընթացքում հայաստանյան շուկայում այն շարունակում է բարձր գնով վաճառվել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ միջազգային շուկայում նոր զելանդական կարագի մեկ կիլոգրամը մայիսի 18-ի դրությամբ արժե շուրջ 4.9 դոլար կամ 2560 դրամ։ Իսկ ահա մայիս ամսվա սկիզբ կարագի մեկ կիկոգրամի գինը միջազգային շուկայում կազմել է 5 դոլար։ Հայաստանյան շուկայում նույն նոր զելանդական կարագը տարբեր գին ունի․ դրա մեկ կիլոգրամի գինը որոշ սուպերմարկետներում արժե մոտ 5000 դրամ, մեկ այլ սուպերմրկետում՝ մոտ 4400, իսկ մարզային խանութներում այն վաճառվում է 4300 դրամով։
Ցավոք, որեւէ պետական կառույցի կողմից չի վերահսկվում եւ չի պարզաբանվում, թե ինչու է նույն կարագը տարբեր սուպերմարկետներում վաճավում տարբեր գներով, այն դեպքում, երբ ձեռքբերման գինը նույնն է։
Ս․Հ․