
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 6:1 հաշվով առավելության հասավ վրացի Օտար Աբուլաձեի նկատմամբ, հաջորդիվ հաղթեց ադրբեջանցի Քասայ Հասանլիին՝ 7:0 հաշվով և կիսաեզրափակիչում ուժերը չափեց ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովի հետ:
Հայ ըմբիշը հաղթեց 4:1 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ: