Կոնգոյի դեմոկրատական հանրապետության արևելքում Նյիրագոնգո հրաբխի ժայթքման անուղղակի հետևանքով զոհվել է 15 մարդ, հայտնում է տեղի Actualite պորտալը։
Հաղորդվում է, որ 9 մարդ զոհվել է ՃՏՊ-ի հետևանքով, որը տեղի է ունեցել Գոմա քաղաքից տարհանման ժամանակ։ Բեռնատարը, որի թափքում մարդիկ են եղել, շրջվել է ճանապարհի մեջտեղում։
Մյուս 4 զոհերը բանտարկյալներ են, ովքեր փորձել են ժայթքման պահին փախուստի դիմել ։ Մյուս երկու զոհերի մահվան պատճառի մասին չի հաղորդվում։
Ժայթքումը, որը սկսվել էր մայիսի 22-ին, արդեն դադարել է։ Զգալի վնաս է հասցվել Գոմա քաղաքի արվարձաններին։ Հոսող լավան կանգ է առել օդանավակայանից ուղիղ 50 մետր հեռավորության վրա։