ԱՄՆ-ը դատապարտել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ryanair-ի` Աթենք-Վիլնյուս չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռի հարկադիր վայրէջքը և NEXTA-ի հիմնադիր Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է ԵՄ երկու երկրների միջև թռիչքի ուղղության հարկադիր փոփոխումը, ինչպես նաև Մինսկում լրագրող Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Պետդեպի ղեկավարն ընդգծել է, որ բելառուսական իշխանությունների գործողությունները սպառնալիքի տակ են դրել ինքնաթիռի ավելի քան 120 ուղևորի կյանքը, որոնց թվում եղել են ԱՄՆ քաղաքացիներ։
Դրա հետ կապված՝ Բլինկենն աջակցել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի հրատապ գումարմանը։