
Մայիսի 23-ին, ժամը 15։19-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քարաբերդ – Սարակապ դաշտամիջյան ճանապարհի մոտ 3-րդ կմ-ին այրվում է «Ford Transit» (վարորդ՝ Վ․ Ե․, ծնված 1987 թ․) մակնիշի ավտոմեքենան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:59-ին, մարվել՝ 16:02-ին։ Այրվել է ավտոմեքենան։