
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մակարդակով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում Ղարաբաղի վերականգնմանն ուղղված գործունեության վերաբերյալ: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը հայտնել է, որ նախևառաջ նախատեսվում է մշակութային, պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնողական աշխատանքներ իրականացնել:
Թուրք նախարարը հայտնել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի Ադրբեջան, ինչից հետո «Ղարաբաղի վերականգնմանն ուղղված գործունեությունը կակտիվանա»: