
Վերսկսվել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները:
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553 է, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: