ԱՀ ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր կիրականացվեն բոլոր շրջաններում:
Ռազմամթերքի հայտնաբերման ուղղությամբ ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացնում Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում, Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 911 կամ 047 94 09 11 հեռախոսահամարներին:
Մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը Արցախի տարածքից հայտնաբերել և վնասազերծել են հակատանկային 6 ական, թնդանոթի 2 արկ, BM-21 տեսակի 15 հրթիռ, հակահետևակային 1 և ականանետի 6 ական, 1 հատ գնդիկաբեկորային ավիառումբ, նռնականետի 1 ական և ձեռքի 6 նռնակ: