THE NY Times. Ալեքսանյանը մահից առաջ պատմել է իր հետապնդումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՅՈՒԿՕՍ-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանը ազատվելուց հետո բողոքում էր անընհատ հետապնդումներից,-գրում է  The New Times ը` hատվածներ է բերելով Ալեքսանյանի` մինչ այս չհրապարակված հարցազրույցից: “Սա հնարավոր չէ տանել: Նրանք ահաբեկման են ենթարկում այն մարդկանց, ովքեր ինձ հետ աշխատում են, ովքեր փորձում են ինձ օգնել”,- ասել է Ալեքսանյանը: Մասնավորապես նա պատմել է, որ իր վարորդին երկու անգամ ձերբակալել են այն բանի համար, որ նա իբր վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ թաքնվել: Սակայն, ըստ իրավաբանի, ենթադրյալ հանցագործության պահին մեքենան եղել է ավտոտնակում: Բացի այդ, Ալեքսանյանի խոսքով` ճնշումներ են գործադրվել նաև իր բժշկի վրա, որին ասել են. “Մենք նրան ազատ ենք արձակել այն հաշվարկով, որ մեկ տարվա ընթացքում կմահանա”:Ալեքսանյանը պատմել է, որ իշխանությունները մերժել են Մեծ Բրիտանիա գնալու իր խնդրանքը`հայտարարելով, որ իր կապը Ռուսաստանի հետ բավարար չափով ամուր չէ: Նա նաեւ պատմել է, որ 1993-ից հետո 16 անգամ եղել է Մեծ Բրիտանիայում, իսկ անցյալ տարի մի քանի անգամ եղել է արտասահմանում եւ դիմել տարբեր բժիշկների: “Եվ ես ոչ մի տեղ չեմ մնացել, ոչ օգնություն, ոչ քաղաքական ապաստան չեմ խնդրել”,- ասել է Ալեքսանյանը: Վասիլի Ալեքսանյանը մահացել է 2011 թ. հոկտեմբերի 3-ին երկարատեւ հիվանդությունից հետո: Ալեքսանյանն ազատազրկման մեջ անցկացրել է շուրջ 3 տարի եւ ազատ է արձակվել 2008-ին` 50 մլն ռուբլի գրավի դիմաց:




Լրահոս