Ջրհեղեղի հետևանքով Նախիջևան-Թուրքիա մայրուղին պարալիզացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հետ սահմանակից ներկայիս Թուրքիայի Իգդիր նահանգի Արալըք շրջանում առատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է։ Այն ուղեկցվել է ուժգին քամով, որի հետևանքով մի շարք բնակելի տների տանիքները պոկվել են, իսկ ծառերը՝ տապալվել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Հեղեղումների պատճառով փակվել է Նախիջևան-Թուրքիա մայրուղին, որն անցնում է հիշյալ հատվածով։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։

Թուրքիայի փրկարար ծառայության ստորաբաժանումները ողջ գիշեր աշխատանքներ են իրականացնել, որպեսզի մայրուղին նորից բացվի և շահագործվի։

Նշվում է նաև, որ հորդառատ անձրև է տեղացել նաև Արարատ լեռան մոտ, որը ևս Իգդիրի նահանգի կազմում է։

Հիշեցնենք, որ երեկ Երևանում և մարզերում ևս ուժգին քամին մի շարք վնասներ էր պատճառել։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ժամը 16։22-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել տարբեր հասցեներում քամու հետևանքների մասին։




Լրահոս