
Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի մասին դեռ որևէ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, եւ մինչ անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս չեն նկատել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ անհետ կորած զինծառայողը 18 տարեկան է, բանակում ծառայում էր ընդամենը երեք ամիս:
Լիդա Եղիազարյան