«Իշխանություն» ֆիլմը մի քանի օրով «անհետացել է» կինոթատրոններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» քաղաքական դրաման Երևանի կինոթատրոններում կցուցադրվի վերջին անգամ մայիսի 26-ին: Համենայնդեպս մինչև մայիսի 31-ն այս ֆիլմը տոմսարկղերում չկա: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացել է կինոթատրոնների պաշտոնական կայքէջերից: Իսկ, թե ինչու այն այլեւս չի ցուցադրվելու կինոոթատրոններում ArmLur.am-ը փորձեց պարզել ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանից, ով մեզ հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություններ չունի:

«Ամեն շաբաթ կինոթատրոններում նոր ռեպերտուար են անում, սպասենք մինչեւ ամսի 26-ը, տեսնենք՝ ինչ կլինի»,-ասաց Մհեր Մկրտչյանը:

Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ Մոսկվա կինոթատրոնի մամուլի պատասխանատու Անահիտ Խաչատրյանի հետ. «Ճիշտն ասած կայքում նման հայտարարություն չունենք տեղադրված, որ ֆիլմը չի ցուցադրվելու, պարզապես կինոթատրոններում ֆիլմացանկերը հրապարկվում են  չորս օրվա կտրվածքով, պարզապես դեռ առաջիկա ցուցադրությունների ժամացանկն օնլայն համակարգում հասանելի չէ: Բացի այդ, հաշվի առնելով հանդիսատեսի հոսքը, կարծում եմ մոտ ժամանակներս այն կհանենք վարձույթից»:

Այնուամենայնիվ նկատենք, որ մինչև «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան, որը տեղի էր ունեցել ապրիլի 16-ին, մամուլում բուռն քննարկումներ էին գնում ֆիլմը կինոթատրոններում  չցուցադրելու եւ քաղաքական կողնորոշում ունենալու համար:

Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերակատարներն են Սերգեյ Շակուրովը, Մարջան Ավետիսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Անի Ղազարյանը և Սարգիս Գրիգորյանը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս