Վերելակները ՝ նոր բարձունքներ նվաճելու միջոց․ Վիկտոր Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Հայաստան» համահայկական հիմնարդրամը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի առանցքային դրույթներից մեկը Ա․ Խաչատրյան համերգասրահի բազմահարկ շենքում վերելակի նախագծում և կառուցումն է։ Այս մասշտաբային և բացառիկ սոցիալ-մշակութային կարևորության նախագիծը իրականություն կդառնա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Վիկտոր Մնացականյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն՝ Հայկակ Արշամյանի նախաձեռնությամբ։

Ծրագրի հիմքում սոցիալական հավասարության հասնելու գաղափարն է, որը հնարավորություն է տալու վերջին պատերազմի պատճառով հաշմանդամություն ստացած զինծառայողներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձանց և երեխաներին ինտեգրել հասարակության մշակութային/երաժշտական կյանքին, նրանց համար ստեղծել հավասար իրավունքներ և հնարավորություններ և դյուրացնել «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրանց տեղաշարժը։ Այս նախաձեռնությունը նոր խթան է դառնալու հասարակության խոցելի շերտի մշակութային իրավունքի լիարժեք իրացման համար, այն ստեղծելու է երաժշտական կյանքին մշտական հաղորդակցման նոր հնարավորություններ և ի վերջո նպաստելու է համընդհանուր ներառական համակարգի ձևավորմանը, որը մեր պետության թե՛ սոցիալական և թե՛ մշակութային քաղաքականության ռազմավարական գերակայություններից է։ Թամանյանական պատմական կառույցում վերելակների առկայությունը հնարավորություն է տալու մեր հասարակության խոցելի խմբերին՝ծերերին, հենաշարժողական և սոցիալական խնդիրներ ունեցող անձանցանարգել բարձրանալ համերգասրահի երկրորդ, երրորդ հարկերում տեղեկայված համերգասրահի (մատչելի գներով) նստատեղերը, որը նախկինում մեծ դժվարություններիպատճառ էր դառնում։ Վերելակները նաև իրար կկապեն համերգասրահի նկուղային հարկում գտնվող սանհանգույցը, սննդի կետը՝ համերգասրահի մյուս հարկերի և բացօթյա պատշգամբի հետ, որը այլընտրանքային ժամանցային գեղեցիկ վայր կհանդիսանա հանդիսատեսի համար։ Նոր, գերժամանակակից տեխնիկական լուծումներով, ապակեպատ վերելակների առկայությունը համերգասրահում կնպաստի դեպի համերգասրահ՝ ամենատարբեր մարդկանց հարաճուն հոսքին, գրավիչ կլինի զբոսաշրջիկների և արժեքավոր՝ քաղաքակրթական տեսանկյունից։ Այս կարևոր առաքելությունը իր գործունեության հենց առաջին օրվանից ՀԱՖՆ-ի տնօրեն Վիկտոր Մնացականյանի մշտական ուշադրության կենտրոնում էր և ահա, հավատարիմ մնալով իր խոստմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ 100 հազար դոլլար ներդրման շնորհիվ այս պատմական ծրագրի կայացումն արդեն իսկ իրականություն դառնալու ուղին է բռնել։

Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներիմ այսօր ՀՀ ում հաշվառված հաշմանդամների ընդհանուր թվաքանակը հասնում է մոտ 200․000-ի, որոնցից շուրջ 8000-ը երեխաներ են, իսկ 100․000-ը թոշակառուներ, մեծ է նաև հաշմանդամություն ստացած զինծառայողների թվաքանակը։ Փաստական համատեքստից ակներևույթ է, որ նրանց համար «Արամ Խաչատրյան համերգասրահ» այցելելը և ի մասնավորի՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական արվեստի հետ հաղորդակցումը խոչընդոտներ էր հարուցում՝ պայմանավորված ֆիզիկական տեղեշարժի խնդիրների հետ, որն անցյալում կմնա։

Այս նախաձեռնությունը լրացուցիչ խթան կհանդիսանա նաև դասական երաժշտության հանրահռչակման տեսանկյունից, քանզի կնպաստի «Ֆիլհարմոնիկ 365 օր» մշակութային ծրագրի իրականացմանը, որի հիմքում դասական եաժշտության միջոցով հասարակության տարբեր խմբերի ամենատարբեր մշակութային կարիքների բավարարումն է։




Լրահոս