Հանրապետության տարածքում`
Մայիսի 24-ին, 27-29-ի՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մայիսի 24-ին՝ կեսօրից հետո, 25-26-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Մայիսի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: