Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մեր երկրում հետպատերազմյան խնդիրներին և, մասնավորապես, ընթացիկ սահմանային իրավիճակին: Մտքեր են փոխանակվել նաև Եվրամիության հետ համագործակցության խորացման և մի շարք ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:




Լրահոս