Ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal պարբերականը, հղում տալով ամերիկյան գաղտնի զեկույցին, հայտարարել է, որ առնվազն երեք գիտնական Ուհանի վիրուսոլոգիայի ինտիտուտից ծանր հիվանդացել են կորոնավիրուսով դեռ 2019 թվականի նոյեմբերին, երբ դեռեւս չկար տեղեկություն նոր տիպի կորոնաիրուսային հիվանդության ի հայտ գալու մասին։
Գիտնականները աշխատել են այն լաբորատորիայում, որը զբաղվել է կորոնավիրուսի եւ այլ պաթոգենների հետազոտությամբ։ Սա, ըստ պարբերականի, կարող է համարվել հավելյալ ապացույց այն վարկածի, որ կորոնավիրուսային հիվանդությունն ունի արհեստական կամ որ նույնն է՝ լաբորատոր ծագում։