Բալթյան երկրների ղեկավարները կոչ են արել փակել Բելառուսի օդային տարածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձբալթյան երկրների նախագահները կոչ են արել փակել Բելառուսի օդային տարածքը և պատժամիջոցներ կիրառել այս երկրի դեմ Մինսկում Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո:

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլաիդը երկուշաբթի օրը Ryanair-ի միջադեպի կապակցությամբ օնլայն բանակցություններ է անցկացրեց Լատվիայի և Լիտվայի գործընկերներ Էգիլս Լևիցի և Գիտանաս Նաուսեդայի հետ:

«Մերձբալթյան երեք երկրների նախագահների կարծիքով՝ միջադեպի կապակցությամբ անհրաժեշտ է շտապ ազատել առևանգված ուղևորներին, փակել Բելառուսի օդային տարածքը միջազգային թռիչքների համար և դադարեցնել օդային երթևեկությունն այս երկրի հետ, ինչպես նաև խստորեն կիրառել Եվրամիության մակարդակով արդյունավետ պատժամիջոցներ ահաբեկչության հեղինակների և բելառուսական ռեժիմի դեմ»,- ասվում է գրասենյակի հայտարարության մեջ:

Կալյուլաիդը կարծում է, որ ինքնաթիռի առևանգումը «պետական ​​ահաբեկչություն է»:

Հիշեցնենք, որ ականապատման ահազանգի պատճառով մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում: Բելառուս իրավապաշտպանները հայտնում են, որ այս ինքնաթիռում է եղել Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Մինսկի օդանավակայանում փաստաթղթերը ստուգելիս Պրոտասևիչը բերման է ենթարկվել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» հոդվածով: Նրան կարող է սպառնալ 15 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (EPP), Մինսկում տեղի ունեցած արտակարգ դեպքից հետո ԵՄ-ին կոչ է արել ամբողջությամբ դադարեցնել ավիահաղորդակցությունը Բելառուսի հետ:




Լրահոս