Ի՞նչ է կարելի և ի՞նչ է արգելվում անել արևային այրվածքների դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտեցել են երկար սպասված ամառային արձակուրդները, և հանգստի մեկնելիս խիստ կարևոր է իմանալ արևային այրվածքներից արդյունավետ պաշտպանեվլու և այրվածքների դեպքում առաջին բուժօգնության կանոնները:

Արևային այրվածքը մաշկի վնասումն է՝ պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթների գերդոզավորմամբ:

Արևային այրվածքի նշաններն են.
մաշկի կարմրություն
բշտեր

Ինչպե՞ս զերծ մնալ արևային այրվածքներից

1. Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 10-16-ն ընկած ժամանակահատվածում: Այս շրջանում արևի ճառագայթները հատկապես վտանգավոր են:

2. Շոգին կրել լայնեզր գլխարկ և չմոռանալ արևապաշտպան ակնոցների մասին:

3. Հետազոտությունները պարզել են, որ շոգ oրերին նախապատվությունը պետք է տալ մուգ կապույտ հագուստին, քանզի հենց այս գույնն է առավելագույն պաշտպանում մաշկը արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից:

4. Այրվածքների և մաշկի քաղցկեղի կանխարգելմանը նպաստում են SPF և PPD նշումներով արևապաշտպան քսուքները` պաշտպանության գործոնի 30 կամ 50 միավորով:

Ի՞նչ անել արևային այրվածքների դեպքում

Խուսափե՛ք այրվածքի մակերեսին սառույցի անմիջական կիրառումից:
Այրվածքին բուսայուղ և թթվասեր մի՛ քսեք:
Այրվածքի մակերեսին խոնավ գործվածք դրեք:
Օգտագործեք ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց. այն կթեթևացնի ցավը և կնվազեցնի կարմրության աստիճանը:
Մաղթում ենք հաճելի և անվտանգ հանգիստ:




Լրահոս