Հայաստանում պատվաստվել է ավելի քան 26 հազար մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում և մարզերում գործող պատվաստումային շարժական կետերում մայիսի 5-ից 23-ը ներառյալ իրականացվել է 2 հազար 876 պատվաստում, որից` 2 հազար 205-ը «ԱստրաԶենեկա»-ով, 313-ը «Սպուտնիկ Վի»-ով, 358-ը «ԿորոնաՎակ»-ով։ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ շարժական կետերն աշխատում են շաբաթվա բոլոր օրերին:

Երևանում պատվաստումային շարժական կետերը տեղակայված են Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներում, ինչպես նաև «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում: Գյումրիում` Վարդանանց հրապարակում, Վանաձորում` Հայքի հրապարակում, Դիլիջանում` քաղաքապետարանի հարևանությամբ:

«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18 տարեկանից բարձր բուժաշխատողների, քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Մայիսի 23-ի դրությամբ` Հայաստանում իրականացվել է 26 հազար 562 պատվաստում:




Լրահոս