Արգենտինան ապացուցել է «Sputnik V»-ի արդյունավետությունը նոր շտամների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինական Կորդոբայի ինստիտուտի կողմից անցկացված Sputnik V ռուսական պատվաստանյութի ուսումնասիրությունը հաստատել է դեղամիջոցի բարձր արդյունավետությունը կորոնավիրուսի բրազիլական շտամի դեմ, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (RDIF):

«Հիմնադրամը հայտարարում է Կորդոբայի ազգային համալսարանի վիրուսաբանության ինստիտուտի և Կորդոբայի իշխանությունների կողմից անցկացված ուսումնասիրության տվյալների մասին, որոնք հաստատում են Sputnik V երկու բաղադրիչ պատվաստանյութի արդյունավետությունը կորոնավիրուսի բրազիլական շտամի դեմ, որն առաջին անգամ հայտնաբերվել է Մանաուս քաղաքում, ինչպես նաև բարձր իմունիտետը դրանով պատվաստվածների մոտ », – ասված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, ուսումնասիրությունը հաստատել է, որ «Sputnik V»- ով պատվաստվածների մոտ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը հնարավորություն է տալիս չեզոքացնել բրազիլական շտամը ինչպես երկու ներարկումների դեպքում, այնպես էլ առաջինից հետո:

«Անձերի 99.65% -ի մոտ պատվաստանյութի երկրորդ ներարկումը ստանալուց հետո 42-րդ օրը առաջացել է կորոնավիրուսի նկատմամբ IgG հակամարմիններ: Անհատների 85.5% -ի մոտ Sputnik V- ի առաջին ներարկումն ստանալուց հետո 14-րդ օրը առաջացել է կորոնավիրուսի նկատմամբ IgG հակամարմիններ, – հաղորդվում է ուսումնասիրության մասին:




Լրահոս