
Մայիսի 24-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը /ծնված 2002թ., 2021/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Շիրակի ՏՍ/:
Կատարվում է քննություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նշենք, որ ArmLur.am– ի տեղեկություններով` քննվում է նաեւ ինքնասպանության վարկածը: