Հայաստանում արդյոք կա՞ տղամարդ, ով ռուսներին կասի՝ «НЕТ». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բուռն թվացող ներքաղաքական կյանքն իրականում ոչ այլ ինչ է, քան ավանդական դարձած անգաղափար, անբովանդակ, հաճախ հայհոյախառն խոսքով շաղախված աղմուկ: Սոցիալական ցանցերում հայրենիքի փրկությամբ օրուգիշեր «տառապող» քաղաքական գործիչների հոծ խումբը հրապարակային խոսքում օգտագործում է հայհոյանք, դաստիարակված տղամարդուն ոչ հարիր վարք է դրսեւորում, ու դրանից հետո խոսում են բարձր արժեքներից:

Այնպիսի տպավորություն է, կարծես մեր ընդդիմադիր դաշտն ամեն ինչ անում է, որ հունիսի 20-ից Հայաստանում շարունակի իշխել Նիկոլ Փաշինյանի թիմը. գնալով մարդկանց մոտ ավելանում են նմանատիպ հարցերը՝ «լավ, բա ո՞վ, եթե ոչ Նիկոլը», «ուրիշ էլ մարդ չկա», «նույն նախկին թալանչիններն են հայտ ներկայացրել», կամ, ընդհանրապես, որեւէ մեկի նկատմամբ չկա հավատ։

Հետաքրքրական է, ըստ հասարակական կարծիք ուսումնասիրող ընկերություններից մեկի մեր աղբյուրների` գնալով աճում է մարդկանց այն քանակը, որոնք վստահ են, որ մեր տարածաշրջանում ոչինչ առանց Կրեմլի կամքի կամ, ինչպես ասում են, առանց Մոսկվայի «դաբրոյի» տեղի չի ունենում, մարդիկ սկսել են բարձրաձայնել օր օրի աճող պարզագույն մեկ հարց՝ ընդդիմությունն իշխանության գալուց հետո պայքարելո՞ւ է տարածաշրջանում ռուսական որոշումների դեմ, կարողանալո՞ւ է Պուտինին ստիպել հետ վերցնել նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրից իր ստորագրությունը, կամ կարողանալո՞ւ է ռուսներին այս կամ այն հարցում ասել՝ «НЕТ»:

Պատասխանը թերեւս շատ պարզ է. մեր քաղաքական հիմնական խաղացողներն ավելի շատ պայքարում են` ապացուցելու համար, թե ով ավելի շատ «դաբրո» ունի Ռուսաստանից, քան ով ավելի շատ բան է արել կամ կանի Հայաստանի համար, մինչդեռ ՀՀ ազգային շահի գիտակցումը պետք է դոմինանտ լիներ»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս