
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Դանիել Ամիրաղյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ունենալով բարձրագույն բժշկական կրթություն, 2008 թվականից աշխատել է Նոյեմբերյան բժշկական կենտրոն ՓԲԸ-ում՝ որպես վիրաբուժական բաժանմունքի վարիչ:
Նա, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, դրսևորել է անփույթ վերաբերմունք իր պարտականությունների նկատմամբ՝ 2020 թվականի հունվարի 22-ին ժամը 11:00-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման ընդունված Բագրատաշեն համայնքի բնակիչուհի Ազգանուշ Փիրումյանին բուօգնություն ցուցաբերելու ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, որը անզգուշությամբ առաջացրել է Ազգանուշ Փիրումյանի մահը:
Ք. Մ.