ArmLur.am-ը սկսել է իր ընթերցողներին ներկայացնել բլից- հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Նպատակը վերջիններիս նոր, ուշագրավ կողմերից բացահայտելն է, անկեղծ ու անմիջական կոնտակտ հաստատելը: Բոլորի կողմից ճանաչված դեմքերը կխոսեն իրենց ձեռքբերումների ու կորուստների մասին, կկիսվեն ինչպես մտահոգություններով, այնպես էլ երջանիկ լինելու առիթներով, կներկայացնեն հետաքրքիր մանրամասներ իրենց կյանքից եւ բնավորության գծերից:
Այս անգամ մենք զրուցել ենք պարուհի, «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, հիմնադիր Վիկա Մարտիրոսյանի հետ:
-Վիկա՛, ինչպե՞ս եք սկսում Ձեր առավոտը:
-Մեկ բաժակ սուրճով:
-Մարդիկ Ձեր մեջ առաջինն ի՞նչ են նկատում:
– Չեմ կարող ասել մարդկանցից հարցրեք (ժպտում է):
-Փորձո՞ւմ եք կյանքից վերցնել մաքսիմալ…
– Փորձում եմ վերցնել մաքսիմալ դրականն այս բացասական աշխարհում:
-Եթե ոչ պարուհի, ապա…
– Իրավաբան:
-Ի՞նչ եք գնել Ձեր առաջին աշխատավարձով:
-Ինչ աշխատում՝ հավաքում էի, որ մեքենա գնեմ, ու գնեցի:
-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում հանրության շրջանում ճանաչվելուց հետո:
-Պատասխանատվությունս ավելի մեծացավ, իսկ կյանքում ոչինչ չփոխվեց:
-Վիկա՛, մի բան, որ ամենահարազատ մարդուն անգամ չեք ների:
-Լուրջ դավաճանությունը:
-Ինքներդ Ձեզ քսան տարի անց ինչպիսի՞ն եք պատկերացնում:
-Նույնը:
-Ունե՞ք վատ սովորություն, որից չեք հրաժարվի, եթե անգամ ամբողջ աշխարհը պնդի:
-Երբ մի բան դուրս չի գալիս չեմ արտահայտվում եւ ամեն ինչ սրտիս մոտ եմ ընդունում:
-Թիկունքից հարվածողներ շա՞տ ունեք:
-Արդեն իմունիտետ ունեմ:
-Կա՞ մի բան, որ անպայման ուզում եք իրագործել, բայց դեռ չի ստացվում:
-Այո, բայց եկեք չասեմ, միգուցե այն իրականանա:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ է կապված եղել:
-Դժվարին փուլեր միշտ էլ կան, առանց դրա պարզապես չի լինի: Ամեն օր պայքար է, եթե ուզում ես առաջատար լինես:
-Ի՞նչ ոճ եք նախընտրում:
-Բնականաբար սպորտային:
-Խի՞ստ մայրիկ եք:
-Կարծում եմ՝ մի քիչ շատ երեւի:
-Ի՞նչն եք կարեւորում առաջինը Ձեր երեխաների մեջ:
-Առաջինը կարեւորում եմ երեխայի մեջ դաստիարակությունը, կրթությունը, իսկ մնացածն արդեն կլինի, ամենակարեւորն այն է, որ երեխայի դաստիարակությունը ճիշտ հենց ամենասկսզբից դրվի, եւ կյանքում ճիշտ մարդիկ կդառնան:
-Կա՞ մի խորհուրդ, որ տվել են Ձեզ, եւ երբեք չեք մոռանա:
-Միշտ լինել առաջատար, չձգտել լինել միջակություն, ինչքան էլ այն դժվար լինի:
-Եվ վերջում` կյանքը կարելի է ավարտված համարել, երբ…
-Կյանքը երբեք չի ավարտվում:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը