
Այսօր ArmLur.am-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց ինչ հույսով են մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ ինչպես են պատրաստվում հաղթել այն դեպքում, երբ բոլոր հարցումներով առաջատարը Նիկոլ Փաշինյանն է: Սակայն Ռոբերտ Քոչարյանի խոսքով, այդ հարցումները չեն կարող իրականությունն արտացոլել, քանի որ կան մարդիկ, որ չեն ցանկանում իրենց կարծիքն արտահայտել:
«Մենք չենք ասում՝ այսօրվա պաշտոնակատարը վարկանիշ չունի, մենք ասում ենք՝ 25-30 տոկոս հավաքած ուժը չի կարող կառավարություն ձևավորել, եթե քո հետ այլ ուժեր չկան», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում