Իրանի ԱԳ նախարարը Երևանում հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի և Արա Այվազյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստան այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

«Մայիսի 26-ին այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանելու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս