Մայիսի 24-ին ուժգին քամին Կոտայքի մարզի Ակունք գյուղում մեծ ավերածություններ է արել: ArmLur.am-ը գյուղապետի օգնական Մարոզ Սարիբեկյանից հետաքրքրվեց, թե փոթորիկը կոնկրետ ինչ վնասներ է տվել ակունքցիներին:
Տեղեկացնենք, որ ըստ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Ակունքում քամուց վնասվել է մոտ 240 պտղատու ծառ, 4 ջերմատուն, գազատար, 13 տան պարիսպ, 8 անասնագոմի տանիք, 2 խորդանոցի տանիք, վնասվել են 4 պատուհանի ապակիներ եւ մասամբ՝ «VAZ-2106» մակնիշի 2 ավտոմեքենա։
Մինչ Արմավիրի եւ Կոտայքի մարզերի բնակիչներն ընկած կազմակերպություն են փնտրում, որը կլուծի իրենց տանիքները նորոգելու խնդիրը կամ ջերմատների թաղանթների եւ կարկուտից վնսաված մշաաբույսերի հարցեր, այս ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում շտապեց հայտարարել, որ երկրում գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում։
Հետաքրքիր է՝ այդ մասշտաբային օժանդակությունից կօգտվեն կարկուտից ու քամուց տուժած ջերմոցատերերը: Ամեն դեպքում այս ընթացքում էկոնոմիկայի նախարարությունում դեռ խուլ ու համր են՝ ոչ տեսել են, ոչ էլ լսել:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան