
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Irna գործակալությունը։
Զարիֆը մեկօրյա այցով Բաքու էր ժամանել անցյալ գիշեր` հանդիպելու Ադրբեջանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների: Լրատվականը տեղեկացնում է, որ Զարիֆի ուղևորության օրակարգում են երկկողմ վերջին զարգացումները և տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցերի շուրջ կարծիքների փոխանակումը:
Տեղեկացվում է, որ այնուհետև արտգործնախարարը կուղևորվի Հայաստան ՝ հանդիպելու պաշտոնատար անձանց հետ։