Հայաստան է այցելել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին, հայտնում է IRNA-ն: Այցից առաջ նա հայտարարել է, որ Իրանը մտադիր է Հայաստանի հետ ուղիղ բանակցություններ վարել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքում հայկական ուղու օգտագործման վերաբերյալ:
«Հյուսիս-հարավ միջանցքի հայկական հատվածի օգտագործումը հիմնական խնդիրներից մեկն է, որն այցի ընթացքում քննարկելու են Իրանի և Հայաստանի պաշտոնյաները»,- ասել է նախարարն ու հավելել, որ այցը դրական ազդեցություն կունենա մշակութային, սոցիալական և տնտեսական առումով: