Քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանամետ բանաձեվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի խորհրդարանում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանամետ բանաձեւը, որի հեղինակն ադրբեջանական լոբբիստներն են։Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը հոկտեմբերի 5-ին գրանցվել է Կանաչների կուսակցության խմբակցության ղեկավար Մեհմեթ Քափլանի կողմից։ Դրանում նշված է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվողների “անջատողական” ձգտումների պատճառով մոտ 1 միլիոն ադրբեջանցիներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Դրանում հիշատակվում է նաեւ  Խոջալուի սպանդի եւ տարբեր միջազգային կառույցների կողմից Ղարաբաղի վերաբերյալ ընդունած բանաձեւերի մասին։ Նշվում է, որ մինչեւ շվեդական խորհրդարանի կողմից բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը, այն պետք է դիտարկի խորհրդարանի արտաքին գործերով կոմիտեն։




Լրահոս