
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր Է ռուսաստանցի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին անձնական հանդիպումը հունիսի 15-16-ին անցկացնել Շվեյցարիայում: Այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ տվյալների համաձայն, երկու առաջնորդների երկար սպասված հանդիպման անցկացման համար բոլոր քաղաքների թվում վերջնական հավակնորդը դարձել Է Ժնեւը: Սպասվում Է, որ Պուտինի հետ Բայդենի հանդիպումը կնշանավորի Միացյալ Նահանգների նախագահի՝ նրա պաշտոնակալության օրվանից ի վեր առաջին միջազգային շրջագայության ավարտը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: