Նիդեռլանդների խորհրդարանն ընդունած բանաձևով կոչ է անում ԵՄ-ին՝ պահանջել Ադրբեջանից դուրս բերել իր ուժերը ՀՀ տարածքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից՝ անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից: Տեղեկացնում է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը։

Բանաձևում ասվում է.

«Պալատը, լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը, կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին»։




Լրահոս