Ինչ ձայն են լսել մշակույթի տան աշխատակիցները. մանրամասներ ոստիկանի ինքնասպանության դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր Էջմիածնում ոստիկանի ինքնասպանության դեպքից:

ArmLur.am-ի տեղեկություններով՝  ոստիկանն ամուսնացած էր, ուներ երկու երեխա, մշակույթի տան աշխատակիցները հաճախ տեսել են, որ նա գալիս է մշակույթի տուն ու օգգվում է այնտեղի պետքարանից: Այսօր կրկին եկել է մշակույթի տուն ու մտել հադերձարան, ինչից հետո  լսվել է պայթյունի ձայն: Աշխատակիցները մտածել են, որեւէ բան պայթեց եւ մտել են հանդերձարան ու տեսել են ոստիկանին՝ բերանի մեջ կրակած:

Հիշեցնենք, որ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս