«ՍՅՈՒՆԻՔԸ, ԱՐՑԱԽԸ ՈՒ ՏԱՎՈՒՇԸ ՎԱՐԻ Է ՏՎԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ` պարզելու համար, թե ինչ քայլեր պետք է անել, որպեսզի հայրենի իշխանությունները չստորագրեն այն փաստաթուղթը, որը երեկ քննարկվեց խորհրդարանում: Պատգամավորը վրդովված հայտարարեց, որ այդ փաստաթղթով իշխանությունները Սյունիքի, Արցախի, ինչպես նաեւ Տավուշի մարզերը դնում են վտանգի տակ: Անկախ պատգամավորի կարծիքով՝ պետք է բոլորը ոտքի կանգնեն, որպեսզի թույլ չտան այդ փաստաթղթի ստորագրումը:

 

-ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, բացահայտեց այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստրագրել: Ձեզ հասկանալի՞ է, թե ինչ փաստաթղթի տակ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը, ՀՀ իշխանությունները ինչ են պատրաստվում անել Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային լարվածությունը թուլացնելու համար:

-Միանշանակ պարզ էր, որ այդ փաստաթութղը իր հետեւեից բերում է մի շարք խնդրահարույց կետեր՝ Արցախի հարցի վերջնական փակում, ինչը նշանակում է Արցախը հանձնել բախտի քմահաճույքին: Այս փստաթութղը ուղղակիորեն տանելու է հենց նրան, որ Ալիեւը բազմիցս ասում էր, որ Արցախը ադրբեջանական տարածք է: Խոսվեց անկլավների մասին. Հայաստանի Հանրապետության տիրապետության տակ են Ադրբեջանի գյուղեր: Այս եզրույթն ուղղակիորեն պետք է ջնջվի իր խոսքից ու հռետորաբանությունից: Եվ նմանատիպ լիքը հարցեր, որոնց անդրադարձավ: Ու սա  ուղղակիորեն հուշեց, որ այս փաստաթուղթը, այն, ինչ հրապարակել են, դա չէ: Այլ փաստաթղթի այն կետերը, ինչպես նոյեմբերի 9-ին էր ստորագրել, այն բոլոր կետերը, որոնք կոնկրետ նշված էիր գեղեցիկ բառերով, բայց ինչ տեղի ունեցավ, վայելեցինք նոյեմբերի 9-ից հետո: Այսօր նույն վիճակում արդեն կոնկրետ այս փաստաթուղթն է: Խոսվում էր Տիգրանաշենի մասին, որով վտանգում է ամբողջ Սյունիքի մարզը, Տավուշի ամբողջ մարզը մասնատում է մեկը մյուսից եւ սա ուղղակիորեն չի կարողանալու անցկացնել: Դեմարկացիա կոչվող երեւույթը, որը գրված է այդ փաստաթղթում, դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցը այսօրվա քննարկելիք հարց չէ: Նա խոսում է Արծվաշենի մասին.  տո՛ դու չես կարա էս եղածը պահես, ի՞նչ Արծվաշենից ես խոսում:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ մեջբերեց Արծվաշենի հարցը: Այսինքն՝ սա նշանակո՞ւմ է, որ եթե ինչ-որ բան տալիս ենք, ապա նաեւ վերցնում ենք: Արդյոք այս տարբերա՞կն էր ուզում ասել Նիկոլ Փաշինյանը: Ինչո՞ւ Արծվաշենի մասին խոսվեց: Արդյոք մանիպուլիացիայի միջոցով փորձո՞ւմ էր իրավիճակ ստեղծել, թե տարբեր հարցեր են լուծվում այս պայմանագրով:

-Իբր թե տարբեր հարցեր են լուծում ու ակնարկներ էր անում, քանի որ գիտի, որ բոլորի համար հուզական ու սպասելի է Արծվաշենը: Նա փորձում էր այդ բառերով ասել, որ, գիտեք, Արծվաշենն ենք հետ բերելու: Ի՞նչ Արծվաշենի մասին ես խոսում, երբ դու կոնկրետ այս փաստաթղթով Սյունիքն ու Արցախը վարի ես տալիս:  Տավուշը վարի ես տալիս, ո՞նց կարող ես խոսել Արծվաշենի մասին: Կամ քեզ հետ ո՞վ է Արծվաշենի հարց քննարկում, եթե դու չես կարողանում այսօր քո տարածք մտած թուրքերին հետ ճանապարհել: Ո՞վ է քո հետ քննարկելու այդ հարցը: Ի՞նչ եռակողմ բանակցություն ես  անում, երբ մինչեւ հիմա չես կարողանում գերիներին վերադարձնել:

-Ի՞նչ եք պատրաստվում անել, կամ ի՞նչ կարող են անել ընդդիմությունը, պատգամավորները: Ո՞վ կարող  է կանգնեցել, որպեսզի այս փաստաթուղթը չստորագրվի:

-Հայաստանի   Հանրապետության ցանկացած քաղաքացի պետք է դուրս գա եւ կանխի սա:

-Ինչպե՞ս կանխի: Ի՞նչ պետք է անել:

-Բողոքարկի, որ այս փաստաթուղթը չստորագրի:

 -Ընդամենը բողոքի ակցիաների, փողոց դուրս գալու միջոցո՞վ պետք է կանխել: Այլ տարբերակ չկա՞:

-Պետք է գտնենք հնարավոր բոլոր տարբերակները:

-Ըստ Ձեզ՝ կհաջողվի՞ քաղաքական ընդդիմությանը կամ արտախորհրդարանական ուժերին հասնել դրան: 

-Եթե մի նպատակ լինի՝ փաստաթղթի չեղարկումը, ապա այո: Եթե իրենց նպատակն է, որ գան այնտեղ, ամեն մեկն իր կուսակցության գովքն անի, ոչ մի բան չի հաջողվի:

-Իսկ Դուք տեսնո՞ւմ եք այդ քաղաքական կամքը: Այսինքն՝ տեսնո՞ւմ եք, որ իսկապես անհանգստացած են երկրի անվտանգության համար, սահմանների  մասին են մտածում: Կա՞  նման ուժ:

-Ես դեռ չեմ տեսել: Ցավոք, այս երկու օրվա պայքարի ընթացքում դեռ չեմ տեսել:

-Կարելի՞ է ասել, որ իշխանությունը հասնելու է իր  նպատակին եւ այս փաստաթութղը եւս ստորագրի: 

-Կարելի է ասել նաեւ, որ քաղաքական շատ ուժեր ջուր են լցնում իշխանության ջրաղացին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԽՈԶՆԱՎԱՐՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

«Հիմա գյուղում իրավիճակը հանդարտ է, լարվածություն չկա»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի  ղեկավար Վարո Գրիգորյանը:

 

Նշենք, որ երեկ 30 ադրբեջանցի առաջացել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ: «Երեկ փորձել էին իջնել գյուղ, մերոնք հետ էին շպրտել, ասել էին՝ սա ձեր հողն ու ջուրը չի, գնացեք ձեր սահմաններին կանգնեք, առայժմ հետ են քաշվել, հետո, չգիտեմ, ինչ կլինի: Երեկ Իշխանասարի կողմից ձորով մտել են, չենք տեսել, հետո մեր հովիվները նկատել են, սկզբից իմացել են, թե մեր տղաներն են, հետո երբ մոտեցել են, պարզվել է՝ թշնամին է: Իրանց լակոտից բռնած գալիս ասում են մեր հողեր, Երեւանն էլ ա մերը: Հիմա բարձունքների վրա հա՛մ մերոնք են կանգնած, հա՛մ իրենք՝ մերոնցից մի 150 մետր հեռու»,- պատմել է Խոզնավարի գյուղապետը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ գյուղից տարհանել են միայն փոքրիկներին՝ ապահովությունից ելնելով: Մեզ հետ զրույցի վերջում Վարո Գրիգորյանն ավելացրել է, որ գյուղում բնակիչների տրամադրությունը մարտական է, գյուղացիները զբաղված են իրենց առօրյա աշխատանքով, եւ ոչ մի խուճապ չկա: Նշենք, որ շուրջ 400 բնակիչ ունեցող գյուղը սահմանամերձ է դարձել 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի Քաշաթաղի շրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ

Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաք Երեւանում անդադար ռազմական ինքնաթիռներ են պտտվում: ArmLur.am-ը ահազանգեր է ստանում նաեւ քաղաքացիներից, որոնք նույնպես անհանգստացած են ու փորձում են պարզել, թե ինչ է կատարվում, ինչու են նման հաճախականությամբ ռազմական ինքնաթիռները պտտվում մայրաքաղաքի երկնքում:

Արդեն մի քանի օր է՝ մենք փորձում ենք այս տեղեկությունը ճշտել ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Գեւորգ Ալթունյանը մեր հեռախոսազանգերին չի պատասխանում, նախարարության լրատվական բաժնում նույնպես լուռ են: Ի դեպ, մենք փորձում ենք նաեւ այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն վերջինս եւս անհետացել է. զանգերին չի արձագանքում: Նշենք, որ մայիսի 12-ից լարված իրավիճակ է Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի սահմաններում, ու նշված գերատեսչությունը, կարծես թե, փակել է նախարարության դռներն ու անհետացել, ոչ ոք չկա, ոչ մեկ ոչ մի բան չի խոսում: Ավելի ուշ մեզ հետ կապ հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից ու հայտնեցին, որ իրականացվում են պլանային թռիչքներ, անհանգստանալու կարիք չկա:

 

 

ԿԵՂԾԵԼ Է

Հունիսի 20-ի ընտրութուններին ընդառաջ՝ իրավապահ մարմինները, մասնավորապես՝ ԱԱԾ-ն, գործի է անցել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մայիսի 18-ին ՀՀ ԱԱԾ Լոռու մարզի վարչությունը տեղեկություններ է ստացել, որ ապրիլի 14-ին եւ 16-ին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի հավաստագիր ստանալու համար Վանաձորի թիվ 5 դպրոցում տեղի են ունեցել մեկօրյա դասընթացներ եւ քննություններ, որի դասընթացավար, հանձնաժողովի նախագահ Սոնա Սարգսյանը կատարել է կեղծիք՝ դասընթացին եւ քննությանը ներկա չգտնված, ՀՀ կուսակցության կողմից ներկայացված տեղամասային ընտրական հանձնաժողովների 5 անդամների՝ Մարինե Հովհաննիսյանին, Սոնա Մաթեւոսյանին, Ռուզաննա Մելքոնյանին, Անահիտ Նազարյանին եւ Գոռ Ափիցարյանին, գնահատել է դրական եւ տվել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի հավաստագրեր:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ՝ Ս. Սարգսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

 




Լրահոս