ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ կրակոցներ են հնչել Երեւանում. հրազենային վնասվածքով  թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, որը վնասվածք է ստացել որովայնի ձախ հատվածում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

 Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ուր պետք է դիմել հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար:

Եպրաքսիա Մանուկյան (64տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե անձն  ունի առողջական խնդիրներ, հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար նա կարող է դիմել իրեն համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա),  որտեղ անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաեւ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո, անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում՝ նրան կուղեգրի բժշկասոցիալական փորձաքննության՝ տրամադրելով համապատասխան ուղեգիր։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուղեգրի առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով անձը կարող է գրավոր դիմել իր բնակության վայրը սպասարկող ԲՍՓ հանձնաժողով՝ դիմումին կցելով առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:

 

 

 

ԱՎԱՆԴՆԵՐ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե որ ավանդները չեն երաշխավորվում:

Երանուհի Հայրապետյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ չի երաշխավորվում այն ավանդը, որը՝

ա) պատկանում է տվյալ բանկի ղեկավարին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին,

բ) պատկանում է տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին, գ) որի սեփականատերը (համասեփականատերը) հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,

դ) օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ դրա սեփականատերը հակառակը չի ապացուցել,

ե) տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքը առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատուցումն իրականացվում է միայն հայկական դրամով: Արտարժութային ավանդների դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով: Երաշխավորված ավանդի հատուցումն իրականացվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ` ավանդատուի նշված հաշվին փոխանցման միջոցով:

 




Լրահոս