Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալութունը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:
«Զրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում և ՌԴ խաղաղապահ զորակազմի առաջադրանքների իրականացման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- ընդգծել են պաշտպանական գերատեսչությունից: