
ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ և հանրապետական 11 սենատորի կողմից բանաձև է ներկայացվել, որն արձանագրում է աշխարհում մամուլի ազատության և ազատ արտահայտվելու նկատմամբ աճող սպառնալիքները, փոխանցում է Ermenihaber-ը։
Բանաձևը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բանտարկված բոլոր լրագրողներին և վերահաստատում մամուլի ազատությունը:
Բանաձևը կազմվել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի և սենատոր Մարկո Ռուբիի (հանրապետական, Ֆլորիդայի նահանգից) կողմից:
Բանաձևում անդրադարձ է կատարվել նաև Թուրքիային: Նշվում է, որ Թուրքիան մամուլի ազատության առումով շարունակում է մնալ ամենից շատ բռնաճնշումներ իրականացնող երկրներից մեկը, ինչպես նաև աշխարհում ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրը: