
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններին որոշել է չմասնակցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Ըստ մեր տեղեկությունների` Հայարապետյանը ցանկանում է գնալ ՀՀ կառավարություն, ինչի համար էլ իր թիմին ասել է, որ նախընտրական ցուցակում իր անունը չգրեն: Ըստ իմքայլականներ`ի հնարավոր է Հայարապետյանին ցուցակի վերջին համարներում գրեն, կամ ընդհանրապես նրան ցուցակում չընդգրկen: Մխիթար Հայրապետյանը այս հարցերի շուրջ չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ:
Սոնա Գրիգորյան