Խուճապի մատնվելով` ոչնչացրել է Պիկասսոյի եվ Մատիսի կտավները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պիկասսոյի եւ Մատիսի նկարները, որոնք այս տարվա մայիսին գողացել էին Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարանից, հնարավոր է, ոչնչացվել են կողոպուտի ենթադրյալ մասնակիցներից մեկի կողմից: Հիշեցնենք, որ Մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը թանգարանից գողացել էին 100 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 5 կտավ: Հանցագործությունից անմիջապես հետո Ֆրանսիայի ոստիկանությունը ենթադրում էր, որ հանցագործությունն իրականացրել է մեկ մարդ` ինչ-որ մեկի պատվերով, քանի որ բաց շուկայում դրանք հանրավոր չէ վաճառել: Հոկտեմբերի 1-ին հայտնի է դարձել, որ այդ գործով Փարիզում ձերբակալվել է 3 մարդ` 34-ամյա ժամագործ Ջոնաթան Բ-ն, խոստովանել է, որ իր ընկերների ձերբակալությունից հետո ,խուճապի մեջ է հայտնվել, ոչնչացրել նկարները եւ նետել աղբամանը: Համաշխարհային հայտնի նկարիչների կտավների կողոպուտը համարվում է արվեստի բնագավառում ամենաաղմկահարույց հանցագործություններից մեկը: Որոշ փորձագետների գնահատականներով` իրականում կտավների գինը կարող է հասնել 200 մլն եվրոյի:




Լրահոս