Գյուղապետի տանը կռիվ է ընկել. պատճառը՝ ընտրություններն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի 106 բնակիչ ունեցող Կանչ գյուղում անհամբեր սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: ArmLur.am-ը զրուցեց Կանչի գյուղապետ Մրազ Բշարյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ քաղաքական մթնոլորտ է գյուղում:

-Պարոն Բշարյան, Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, գյուղի բնակիչները հետաքրքրվա՞ծ են ներքաղաքական կյանքով, թե՞ ոչ:

-Քննարկում են, տարբերակներ են փնտրում, թե որ թեկնածուին են ընտրելու: Հիասթափված չեն, պետք է մասնակցեն, վերջը պետք է այս երկիրը այս վիճակից դուրս գա, թե ոչ:

-Ո՞ր թեկնածուի անունն է քննարկվում, ո՞ւմ են կոմնակից, որի՞ն են շատ քննադատում…

-Դե, այսօր վերջին օրն է, գյուղացիները չգիտեն, թե որ կուսակցություններն են գրանցված, մասնակցելու…

-Բայց առաջնորդների անուններն արդեն շրջանառվում էր…

-Գյուղում եւ գործող իշխանության կողմնակիցներ կան եւ ընդիմադիր ուժերի: Մարդիկ անտարբեր չեն, ակտիվ են, շատ են քննարկում: Ասում են՝ հեսա նոր ուժեր կգան թուրքերին կլարեն մեր հողերից: Բայց այս քաղաքականությունը մեր տանն էլ է կռիվ գցել (Ծիծաղում է-Ս.Հ.): Օրինակ՝ ես ու կինս տարբեր հայացքներ ունենք, կինս պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, իսկ ես ուրիշին: Բայց գյուղի երիտասարդները դժգոհում են գործող իշխանություններից, բայց դե մեր գյուղում ընդամենը 50 ընտրող է:

-Պարոն Բշարյան, Իսկ Դուք որպես գյուղապետ ո՞ր կուսակցությանն եք կողմ, որի՞ օգտին եք քվեարկելու…

-Քվաեարկությունը գաղտնի է (Ծիծաղում է-Ս.Հ.): Ես իմ համար իմ կուսակցության թեկնածուին պետք է ընտրեմ:

-Դուք կուսակցակա՞ն եք:

-Ես նախկինում ՀՀԿ անդամ եմ եղել, բայց ՀՀԿ-ն վերջին երեք տարիներին ոչ ժողովներ է անում, ոչ էլ ինչ-որ բան:

-Բայց այս պահին ՀՀԿ-ակա՞ն եք:

-Հա, այս պահին ՀՀԿ-ական եմ:

-Եւ այդ կուսակցության օգտի՞ն եք քվեարկելու:

-Եղել է, որ ես ՀՀԿ-ական եմ եղել, բայց իմ ձայնն այդ կուսակցությանը չեմ տվել, բոլորն էլ գիտեն, անգամ եղել է, որ իմ կուսակցությունից հեռացման հարց է դրված եղել:

-Պարոն Բշարյան, այս պահին գյուղում քանի՞ բնակիչ է ապրում:

-Գյուղն ունի 208 բնակիչ, բայց այս պահին ապրում է 105-106 հոգի է ապրում:

-Իսկ որտե՞ղ են մյուս 100-ը:

-Դուրս են եկել, գնում են. կորոնավիրուսից առաջ գնացել են ու հետ չեն եկել: Աշխատում են, իրենց ընտանիքներին, հարազատներին փող են ուղարկում:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս