ԵՐԿՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանի 15-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը երեկ ընդունելություն է կազմակերպել, որին մասնակցել են հատուկ այդ հոբելյանին նվիրված  երեւանյան 16-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցները: Վստահաբար, ընդունելության ընթացքում գնահատանքի բազմաթիվ խոսքեր են ասվել Սահմանադրական դատարանի կարեւոր առաքելության եւ դրա անփոփոխ նախագահ, համատեղությամբ նաեւ Սերժ Սարգսյանի միջնորդավորված խնամի Գագիկ Հարությունյանի անձնական մեծ վաստակի ու դերակատարության մասին: Բայց նման խոսքեր Գագիկ Հարությունյանը կարող է լսել միայն  հայկական իրականությունից անտեղյակ օտարերկրացի հյուրերից ու մեկ էլ շատ-շատ իր խնամուց: Իսկ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասի համար Սահմանադրական դատարանը եղել եւ մնում է իշխանությունների ընտրակեղծարարություններն օրինականացնող մի կառուց, որն անցած 15 տարիների ընթացքում գեթ մեկ անգամ համարձակություն չունեցավ դեմ գնալու իշխանություններին եւ իրականացնելու իր ճշմարիտ առաքելությունը: Իսկ թե ինչպես են ՀՀ իշխանություններն իրականում վերաբերում ՍԴ-ին, լավագույնս բացահայտեց «Վիկիլիքս»-ը` հրապարակելով ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի բողոքն ԱՄՆ դեսպանին` նախագահականից Արմեն Գեւորգյանի կողմից գործադրված ճնշումների կապակցությամբ:




Լրահոս