ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թևան Պողոսյանն անդրադարձել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի` «Պատիվ ունեմ» դաշինքին միանալու որոշմանը: Նշենք, որ Թագուհի Թովմասյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում 6-րդն է:
«Իսկ ես իրականում շատ ուրախ եմ Թագուհու որոշման և առաջնորդության համար։
Թագուհին ապացուցել է, որ ինքն իրականում իր արմատներով ամուր կպած է հողին և, ամենագլխավորը, Հայրենիքին։
Ինքն իր սկզբունքներին հավատարիմ է մնացել, իսկ պարտականության կատարման համար’ հետևողական ներկայացրել իր ընտրողների շահերը։ Վստահ եմ, որ իրեն ընտրողներն ապահով ձեռքերում են լինելու և իրենց խնդիրներն առնվազն բարձրաձայնելու և քայլ առ քայլ լուծումներ են ստանալու։
Թագուհի ջան, պարզապես չհանձվես, կոտրվել չկա, քո տեսակը իրականում պետք է և’ այսօր, և’ ապագայում։
Արգասաբեր աշխատանք եմ մաղթում, և Աստված պահապան քեզ»։