
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ընտրություններին մասնակցելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։
Դաշինքը կգլխավորի Հանուն Հանրապետետության կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, երկրորդ հորիզոնականում է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը: