
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանից գերեվարված 6 զինծառայողները պայմանագրային զինծառայողներ են: Մեզ հայտնի դարձավ, որ քիչ անց Պաշտպանության նախարարությունը հայտարարություն կտարածի եւ մանրամասներ կներկայացնի:
Հիշեցնենք, որ Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Հաղորդագրության համաձայն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։