
Բարձրագույն դատական խորհուրդը դիմել է Ազգային ժողովին եւ որպես Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները:
Իսկ ովքեր են երեք թեկնածուները. Հովսեփ Բեդևյանն այժմ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր է: Մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում:
Հրաչ Այվազյանը 2013 թվականից է հանդիսանում ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Իսկ Լիանա Հակոբյանն էլ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին է ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Ն.Հ.